Շաբաթօրյակ չկառուցված քաղաքում․«Հրապարակ»

«Հրապարակը» գրում է ․ Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր: Այդ մասին պետական բոլոր գերատեսչությունների աշխատողներին հրահանգ է իջեցվել: Ասվել է, որ բոլորը պարտադիր մասնակցեն շաբաթօրյակին: Իսկ ամենազավեշտալի հրահանգը ստացել են ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները․ նրանց ասվել է, որ շաբաթօրյակին պետք է մաքրություն եւ ծառատունկ անեն դեռեւս չկառուցված ակադեմիական քաղաքում, որը, հիշեցնենք, նախատեսում են կառուցել 17-րդ թաղամասում` 2030 թվականին, եւ որտեղ պատրաստվում են տեղափոխել հայաստանյան բոլոր բուհերը: Իսկ առաջին շենքերը նախատեսում են կառուցել 2029 թվականին, եւ դրանք կլինեն հանրային նշանակության օբյեկտներ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 02․ 05․ 25 թ համարում։