Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նշավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքի կառուցատարրերը

Blog Image

Մայիսի 8-ին, ժամը 17։56-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նշավան գյուղի Սայաթ Նովա փողոցի տներից մեկին կից թոնրատանը։ Տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:17-ին, մարվել՝ 18:25-ին: Այրվել են թոնրատան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։

Send