Կապանի դեղնադարչնագույն երանգի ջրերը մաքրվել են․ Գևորգ Փարսյան

Կապանի դեղնադարչնագույն երանգի ջրերը մաքրվել են․ Գևորգ Փարսյան

Երեկ հայկական բնապահպանական ճակատը լուսանկարներ էր հրապարակել Սյունիքի մարզից` նշելով, որ Կավարտի հանքում արտադրական վթար է եղել, որի արդյունքում  դեղնադարչնագույն երանգի արտադրական ջրերը հոսում են Կապանի կենտրոնով։ 


MediaHub.am-ին Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը փոխանցեց, որ տարածքն արդեն մաքրել են։ 


«Արտադրական վթար չի եղել, լքված հանքախորշ էր, որի հոսող ջրերի արտահոսք էր եղել։ Երեկ կոմունալ ծառայությունն արդեն մաքրել է։ Համայնքում նման հանքախորշեր շատ կան»,-ասաց նա։


Հարցին, թե հանրավոր չէր ավելի վաղ կարգավորել խնդիրը, որպեսզի նման իրավիճակում քաղաքը չհայտնվեր, վերջինս պատասխանեց․ «Էդպիսի էնքան խնդիրներ ունենք, որ պետք է տիրություն անենք, շուրջբոլորս այդպիսի  խնդիրներ են՝ սկսած Կավարտի լքված հանքից, վերջացրած նման այլ հանքախորշերից»։

 

Լիաննա Թորոսյան