Գլոբինգով պատվեր կատարելուց հետո ձերբակալվել է ՀՀ քաղաքացի․ ի՞նչ է եղել առաքանիում

Գլոբինգով պատվեր կատարելուց հետո ձերբակալվել է ՀՀ քաղաքացի․ ի՞նչ է եղել առաքանիում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ հայտնաբերվել է շուրջ 2400 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածներով 112 թիթեղյա տարա․ մաքսային զննման է ենթարկվել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին։

Նշենք, որ թմրամիջոցը  պատվիրել են «Գլոբինգ» ընկերության միջոցով։ Ենթադրյալ մեղադրյալին ձերբակալել են և տեղափոխվել ՊԵԿ քննչական վարչություն։

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: