Փաշինյանը գտավ «սրտի թեկնածուին» 

Փաշինյանը գտավ «սրտի թեկնածուին» 

ՔՊ վարչության նիստում Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրվել է Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի թեկնածությունը։

Գալյանը գլխավոր դատախազի տեղակալն է ու զբաղված է գործունեությամբ, որը վերաբերում է ապօրինի գույքին:

Նրա մասնագիտական որակների մասին կանխակալ կարծիք հայտնել չեմ ուզում, ենթադրում եմ, որ պրոֆեսիոնալիզմի հետ կապված խնդիրներ չկան:

Մյուս կողմից, այստեղ խնդիր ունենք ՔՊ կողմից դրսևորված քաղաքական անսկզբունքայնության հետ:

Երբ պաշտոնանկ էր արվում Գրիգոր Մինասյանը, ՔՊ պատգամավորների առաջ քաշած թեզերից մեկն այն էր, որ նա քաղաքական թիմի անդամ չէ, ինչը որոշակիորեն խաթարում է կուսակցություն-նախարար գործունեությունը:

Հետո, երբ նոր նախարարի թեկնածու էր փնտրվում, հետևողականորեն առաջ էր քաշվում թեզը, թե նա կուսակցական պետք է լինի: Համենայն դեպս, դրա մասին էին ՔՊ վարչության երկու նիստերը, երբ երկու փուլով մերժվեցին մոտ տասը թեկնածուներ, ովքեր կուսակցականներ էին:

Ի վերջո, Փաշինյանը նախարար կնշանակի մեկին, ում, թերևս, որոշել էր ի սկզբանե:
Այդ դեպքում, ո՞րն էր այս շոուի իմաստը:

Թերևս, Փաշինյանը սեփական կուսակցության տարբեր թևերի ցույց տվեց, որ նրանք բոլորը կատարող են, ու ինքն է միակ «ասողը»:

Մյուս կողմից, տեղի ունեցած գործընթացը բացահայտեց ՔՊ-ի կադրային բազայի, մեղմ ասած, սնանկությունը:

Սուրեն Սուրենյանց