38 ժամ ջուր չի լինի

38 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի  30-ին ժամը 10:00-ից-մինչև մայիսի 31-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի` 3-րդ, 6-րդ, 7-րդ զանգվածների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: