Կին կա փլատակներում. դուրս բերված տղամարդը ողջ է
11:43-ի սահմաններում 911 ահազանգ է ստացվել, Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է եղել. անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ենթակա ծառայություններից փրկարար ծառայության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։ Այժմ մեկ տուժածի դուրս բերեցին, նա ողջ է, տղամարդ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքով` հստակ տեղեկություն կա, որ մի կին կա փլատակներում, փորձում են այդ կնոջը դուրս բերել փլատակներից։
«Նախնական երկու տուն է փլուզվել, քննությամբ կպարզվի պատճառը»,- ասաց Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում