Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ավտոմեքենայում եղել են 5 անչափահասներ։ Մահացածին հիվանդանոց է տեղափոխել քաղաքացին՝ իր անձնական ավտոմեքենայով, սակայն ճանապարհին երեխան մահացել է։
4 հոգի էլ տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ 3 հոգին անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ մեկ հոգի ըստ բժիշկների ունի վնասվածքներ և պետք է մնա իրենց հսկողության տակ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և հիվանդանոց տեղափոխված 4 երեխաների ինքնությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Թաթուլ գյուղից դեպի Հացաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և բռնկվել։