Գնդակահարված դիերը դիրքից հանձնվել են ընտանիքներին

Գնդակահարված դիերը դիրքից հանձնվել են ընտանիքներին

Միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ առկա տեղեկություններով առնվազն 80 անձ գերեվարվել է 2020թ պատերազմի ընթացքում, որոնց գերեվարման փաստն առ այսօր ընդունված չէ Ադրբեջանի իշխանությունների կողմից, նույն կերպ՝ 2022թ սեպտեմբերի 13-ին գերեվարման դեպքերն անհամեմատ ավելին են եղել, քան՝ հայտարարված 17-ը։

Գերիների գնդակահարության վերաբերյալ տեսանյութը, Սահակյանի գնահատմամբ, ապացույց էր, որ իրական գերեվարման դեպքերն ավելին էին, պարզապես նրանք գնդակահարվել են և գնդակահարված դիերը դիրքից հանձնվել են ընտանիքներին և մատուցված են որպես մարտական գործողությունների ընթացքում լեգիտիմ զոհեր, բայց ի սկզբանե առաջ քաշված չի եղել նրանց ողջ՝ գերության մեջ սպանված լինելու կանխավարկածը, հետևաբար, իրական պատկերն ունենալու համար յուրաքանչյուր հանձնված դի պետք է հանգամանալից փորձաքննությունների, զննությունների ենթարկվի՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում են վնասվածքները եղել։