Իսրայելը շաբաթ օրը կազատի 183 պաղեստինցի բանտարկյալների

Իսրայելը շաբաթ օրը կազատի 183 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ Գազայի 111 բնակիչների, որոնք կալանավորված են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր, հայտնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բանտարկյալների գործերի գրասենյակը։
«ՀԱՄԱՍ-ի կողմից սիոնիստ բանտարկյալների ցուցակը փոխանցելուց հետո, վաղը՝ շաբաթ օրը, փոխանակման գործարքի առաջին փուլի շրջանակներում, հոկտեմբերի 7-ից հետո կալանավորված 18 ցմահ բանտարկյալներ, 54 երկարաժամկետ ազատազրկվածներ և 111 Գազայի հատվածից ազատ կարձակվեն»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ։