Չինաստանում արագընթաց մայրուղի է փլուզվել, տուժել է 31 մարդ․ 19 զոհ կա

Չինաստանում արագընթաց մայրուղի է փլուզվել, տուժել է 31 մարդ․ 19 զոհ կա

Չինաստանում Գուանդուն նահանգում փլուզվել է Մայդա արագընթաց մայրուղին։ Սինհուան միջադեպի մասին հայտնել է մայիսի 1-ի առավոտյան։ Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ժամը 02:10-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 07:10-ին):

Միջադեպի հետեւանքով փլատակների տակ է մնացել 18 ավտոմեքենա, իսկ 31 մարդ վիրավորվել եւ հոսպիտալացվել է, 19-ը՝ մահացել։ Տուժածների վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են։ Նշվում է, որ մայրուղին այս պահին փակ է երթեւեկության համար, դրա վրա կատարվում են փրկարարական աշխատանքներ, պարզվում են միջադեպի պատճառները։