Ռուսաստանը չի ցանկանում տապալել Ուկրաինայի իշխանությունը. Մարիա Զախարովա

Ռուսաստանը չի ցանկանում տապալել Ուկրաինայի իշխանությունը. Մարիա Զախարովա

Պատերազմի նպատակների մեջ չի մտնում Ուկրաինայում գործող իշխանության տապալումը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Украинская правда-ն:

«Ռուսական զինված ուժերին տրված առաջադրանքները չեն ներառում ոչ Ուկրաինայի օկուպացիան, ոչ նրա պետականության ոչնչացումը, ոչ էլ ներկայիս կառավարության տապալումը։ Դա ուղղված չէ խաղաղ բնակչության դեմ»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Ըստ կայքի՝ Կրեմլի հարձակման պատճառներից մեկը ուկրաինական իշխանությունների անհավատարմությունն է ռուս օկուպանտներին և Դոնբասը հանձնելուց հրաժարվելը։

Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի ղեկավարությանը անվանում է «թմրամոլների և նեոնացիստների բանդա», իսկ պատերազմը՝ «Դենացիֆիկացիա»։ Մի քանի օր տևած պատերազմից հետո Ռուսաստանը, տեսնելով, որ դա իրեն չի հաջողվում, սկսեց փոխվել ու նվազեցնել իր պահանջները։

Մարտի 7-ին Կրեմլում վստահեցրել են, որ ավարտում են Ուկրաինայի ապառազմականացումը։