Գերությունից վերադարձած տղաները հենց այս պահին հարցաքննվում են

Երեկ գերությունից վերադարձած տղաներից տասն այս պահին Քննչական կոմիտեում են։ Նրանք հարցաքննվում են։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նա տեղեկացրեց, որ տղաներից 10-ն են ՔԿ-ում։ «Մնացած յոթը ստացիոնար բուժում են ստանում, և հասկանալի պատճառով, չեն ներկայացել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ այդ յոթ տղաների մոտ վիրավորման հետևանքով առողջական խնդիրներ են առաջացել, բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Թե երբ կհարցաքննվեն նրանք, դեռևս հայտնի չէ, կախված է տղաների բուժման ընթացքից։
«Հնարավոր է, որ քննիչներն այցելեն նրանց՝ հարցաքննելու, եթե տղաներն ի վիճակի չլինեն ՔԿ գալու։ Բայց այս պահին ժամկետներ նշել չեմ կարող, թե երբ դա կլինի»,- նշեց Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ ջանքերով երեկ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 ռազմագերիների, որոնք սեպտեմբերի 13-ից հետո էին գերեվարվել թշնամու կողմից։
Նարե Գնունի