Մենք խորապես անհանգստացած ենք․ ՀՀ ԱԳՆ արձագանքը Երուսաղեմի դեպքերին

Մենք խորապես անհանգստացած ենք․ ՀՀ ԱԳՆ արձագանքը Երուսաղեմի դեպքերին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումների դեպքերին և մասնավորապես գրել․

«Մենք խորապես անհանգստացած ենք վերջին բռնությունների և վանդալիզմի դեպքերի կապակցությամբ, որոնք ուղղված են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին, ներառյալ Հայոց պատրիարքարանը և Հին քաղաքի հայ բնակիչները»։