Արաքս գետը չի աղտոտվել Մեծամորի ատոմակայանի շահագործման հետևանքով․ Իրանի ԱԳ նախարար

Արաքս գետը չի աղտոտվել Հայաստանում Մեծամորի ատոմակայանի շահագործման հետևանքով: Հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Աբդոլլահիանը հղում է արել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տեխնիկական զեկույցին ու նշել, որ ստուգիչ գործողությունները հաստատել են սա։
2022 թվականի օգոստոսին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, թե «Մեծամորի ատոմակայանը ամեն օր 12000-16000 խմ ռադիոակտիվ թափոն է լցնում Արաքս գետ»։