Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Գազել մակնիշի բեռնատարը Նորք Մարաշի 8-րդ փողոցում հետընթաց կատարելիս բախվել է փայտե էլեկտրասյանն ու նշված փողոցի 8-րդ տան պատին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նվարդ Լևոնյանն ու Դավիթ Դավթյանը։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։