Փաշինյանի խոսքերը Հայաստանում հեղաշրջում իրականացնելու Ռուսաստանի կոչերի մասին որևէ հիմք չունեն. Զախարովա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը հանրապետությունում պետական հեղաշրջման մասին` Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին, որևէ հիմք չունեն, Մոսկվան երբեք նման բանի ակնարկ անգամ թույլ չի տվել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանի վարչապետի այն պնդումները, որոնք դուք նշեցիք, որևէ հիմք չունեն,- ասաց դիվանագետը՝ դիմելով լրագրողին:
Ավելի վաղ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ռուս պաշտոնյաները 2023 թվականի աշնանը կոչ էին անում տապալել պետական իշխանությունը Հայաստանում։