Սննդաբանը ցրել է ապուրների օգտակարության մասին տարածված միֆը

Սննդաբանը ցրել է ապուրների օգտակարության մասին տարածված միֆը

Ապուրները, հակառակ տարածված կարծիքի, չեն պաշտպանում ստամոքսի խոցի առաջացումից ու գաստրիտի զարգացումից։ Ասել է սննդաբան Օլգա Սիսոևան NEWS.ru-ի հետ զրույցում։

Նա ցրել է տարածված միֆը:

Ըստ Սիսոևայի՝ ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունները պայմանավորված են սթրեսով, վատ սովորություններով, վատ սնվելով, այլ ոչ թե առաջին ուտեստներից հրաժարվելով։

«Ապուրները առողջարար են, բայց պարտադիր չէ, որ դրանք ներառվեն ձեր ամենօրյա սննդակարգում: Կարծիք կա, որ առանց ապուրների զարգանում են գաստրիտ և խոց։ Բայց աղեստամոքսային տրակտի հիվանդությունները զարգանում են ծխելու, վատ սնվելու, դեղերի երկարատև օգտագործման հետևանքով առաջացած բորբոքումների պատճառով»,- պարզաբանել է սննդաբանը։