Արցախի ԱԺ պատգամավորները փակ նիստ են հրավիրել
Արցախի ԱԺ պատգամավորները այսօր փակ նիստ են անցկացնելու: Այս մասին MediaHub-ին հայտնում են մեր աղբյուրները:
Նիստը տեղի կունենա ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում:
Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի և Արցախի Հանրապետության Սահմանադրության օրն է։ Մեզ փոխանցեցին, որ նիստը նվիրված է օրվա խորհրդին, որից հետո, հավանաբար, Արցախի ԱԺ պատգամավորները համատեղ հայտարարությամբ հանդես կգան:
Հունան Թադևոսյան