Միակը եկեղեցին է, որ այսքան վարկաբեկումներից հետո մնացել է

«Իրատեսական չի իմպիչմենտը» ասելով՝ 2026-ին կհեռացնե՞ք Նիկոլին։ Հանգիստ վեր ընկեք ձեր տեղը, թող Նիկոլը շարունակի «շինել», «թափ տալ», «դոմփել», իսկ Աննան՝ «կրթել» ու ձեր երեխաներին թշնամու ոտքերի տակ մատաղ անել։
Ամեն օր թշնամին կրակում է Սյունիքի վրա, իսկ Նիկոլ-Աննա տանդեմը «կրթելով» ու բոլորիս զբաղեցնելով` ալիեւյան օրակարգով շարժվում են ու վստահ են, որ Հայաստանի Հանրապետություն չի լինելու, լինելու է Արևմտյան Ադրբեջան, որտեղ ապրելու են ադրբեջանցիներ։ «Խաղաղության պայմանագիրը» պատրաստ է, թշնամին գրել ու կնիքել է մեր Սահմանադրությունը, որ ոչ մի աղերս չի ունենալու` հայի, պահանջատիրության, գոյաբանական, հիմնարար սկզբունքների, կրոնի, մշակույթի եւ այլնի հետ։
Մենք ինչ-որ զարմանում ենք դեռ, թե ինչերի են ընդունակ իշխանությունները, բայց, այնուամենայնիվ, մոռանում ենք, որ այս իշխանության գլուխը Նիկոլն է, որը ոչ մի արժեք, սրբություն չի թողել. «չուլանի» հետ սերտ կապեր ունեցողը, «չուլանից» դուրս եկածը Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին է համարում «չուլան»։ Հայ կնոջ կերպարը Աննան է ոտնատակ տալիս, թե ինչպես չի կարելի լինել հայ կին, հայ մայր։ Դրա համար էլ ում որդիներին տարան ու մատաղ արեցին, ասացին`«մի՛ սգացեք, մոռացե՛ք»։
Իսկ պատերազմից առաջ պղծեց զոհերի հիշատակը, որ Եռաբլուրը մի ամբողջական երկրի վերածի` «հանուն ոչնչի զոհված», «զենքերը`զարդեր», «նահատակները` փորձություն»։ Ու մենք դեռ զարմանում ենք, որ թիրախում եկեղեցին ու եկեղեցականներն են հայտնվել։ Միակը եկեղեցին է, որ այսքան վարկաբեկումներից հետո մնացել է։ Ուստի, ո՛չ թե քննարկեք իշխանության գլուխ «դոմփող» տիեզերական մասշտաբի հանցագործին, այլ օր առաջ եկեք ազատագրենք մեր հավերժական հավատն ու սրբագույն հայրենիքը։
Արթուր Հայրապետյան