Ընդամենը մի քանի ամիս. Ալեն Սիմոնյանը մնաց առանց խոսնակ

Ընդամենը մի քանի ամիս. Ալեն Սիմոնյանը մնաց առանց խոսնակ

Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ,

Տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ աշխատանքս՝ որպես ԱԺ նախագահի մամուլի քարտուղար՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով:

Որպես 2018 թ. հեղափոխությունից հետո ՀՀ վերադարձած հայ` ինձ համար մեծ պատիվ էր ծառայել պետությանը, որը շարունակելու եմ անել հետայսու և միշտ:

Շնորհակալություն լրագրող գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար: Շուտով կհանդիպենք:

Նելլի Ղուլյան

Նշենք, որ Ղուլյանը Սիմոնյանի խոսնակ աշխատեց ընդամենը մի քանի ամիս: Նա պարտականությունները ստանձնել էր այս հունվարին: