Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից

Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից

Ուզբեկստանից միգրանտը Մոսկվայի բնակելի շենքի մուտքի մոտ հարձակվել է ութերորդ դասարանցու վրա, նա բռնել է նրա պարանոցից և փորձել ցած նետել երրորդ հարկից, հայտնում է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն։

«Սոցիալական լրատվամիջոցները հայտնում են, որ Մոսկվայում Ուզբեկստանի Հանրապետության 36-ամյա քաղաքացին բազմաբնակարան շենքի մուտքի մոտ հարձակվել է ութերորդ դասարանցու վրա և, բռնելով նրա պարանոցից, փորձել է դուրս հրել երրորդ հարկից։ Տղային հաջողվել է փախչել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել և զեկուցել ի սկզբանե պարզված հանգամանքների մասին։