Լավրովն ընդունել է Աբբաս Արաղչիին․ քննարկել են նաև միջուկային հարցը

Լավրովն ընդունել է Աբբաս Արաղչիին․ քննարկել են նաև միջուկային հարցը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Իրանի արտգործնախարարության ղեկավար Աբբաս Արաղչիին։

Լավրովն ասել է, որ Պուտինը շատ գոհ է իրենց երեկվա հանդիպումից։ «Երեկ տեղի ունեցավ հարուստ, երկարատև զրույց Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, նա շատ գոհ էր այս խոսակցությունից։ Երեկվա հանդիպումը ընդգծեց մեր քաղաքական երկխոսության աննախադեպ դինամիկան»։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին,։

Ըստ Արաղչիի՝ Իրանը հույս ունի, որ Ռուսաստանը կմասնակցի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ցանկացած հնարավոր համաձայնագրին։

«Ռուսաստանի և Իրանի փոխգործակցության ողջ պատմության ընթացքում երկու երկրների հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի չեն հասել»,- նշել է ԱԳ նախարարը։