Մանրամասն չգիտեմ․ Քերոբյանը՝ կոռուպցիոն գործընթացի հետ Սիմոնյանի եղբոր կնոջ կապի մասին
Խնդրելու եմ ներողամիտ լինեք, քանի որ այս միջավայրում ես չեմ կարողանալու հանգամանալից պատասխանել հարցերին։ Եթե ուշադիր կարդաք ՔԿ-ի հայտարարությունը, այնտեղ առաջին դրվագում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի մասով երկու կարևոր արտահայտություն բացակայում են՝ կաշառք բառը և բյուջեի փողերի ծախս։ Կառավարության նիստից հետո այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հարցին, թե Ալեն Սիմոնյանի եղբոր կինը ի՞նչ կապ ունի Անի Իսպիրյանի շուրջ գործընթացի հետ, Քերոբյանը պատասխանեց՝ մանրամասն չգիտի։
«Առաջին դրվագի մասին այսքանը, պետք է սպասենք, որ ՔԿ-ի գործընկերները ասեն, թե ինչ են հասկանում չարաշահում ասելով»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում