Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։

Աբդոլլահիանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը մտահոգություն է առաջացնում։ Նախարարը հավելել է, որ Իրանի համար կարևոր է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգային սահմանների անձեռնմխելիությունը։

Նա նաև նշել է, որ Իրանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների միջոցով հարցերի խաղաղ կարգավորման օգտին եւ պատրաստ է աջակցել դրան։