ՀՀ դեսպանն ու ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են եռակողմ պայմանագրի աշխատանքների վերսկսման հարցը

Հանդիպել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայել Գալուզինը։ Այդ մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը: Ռուսական կողմն ընդգծել է եռակողմ աշխատանքների շուտափույթ վերսկսման հրատապ անհրաժեշտությունը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։