Իրանում ավազի փոթորկի հետևանքով տուժել է ավելի քան 700 մարդ

Իրանում ավազի փոթորկի հետևանքով տուժել է ավելի քան 700 մարդ

Առնվազն 733 մարդ տուժել է Իրանի Իսլամական Հանրապետության հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգը պատած ավազե փոթորիկի հետևանքով. հայտնում է Mehr-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, վերջին չորս օրվա ընթացքում Սիստանի և Բելուջիստանի հյուսիսում գտնվող բժշկական հաստատություններ օգնության է դիմել առնվազն 733 մարդ, որոնցից 58-ը ստիպված են մնալ մասնագետների հսկողության տակ։ Տուժածները շնչառական, սրտանոթային և տեսողական համակարգերի հետ կապված խնդիրներ ունեն. ասում են բժիշկները։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld