ՖՈՏՈՇԱՐՔ․ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց. արդյունքում` բախումներ, բազմաթիվ վիրավորներ

ՖՈՏՈՇԱՐՔ․ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց. արդյունքում` բախումներ, բազմաթիվ վիրավորներ

Ընդդիմությունն այսօր Ֆրանսիայի հրապարակում կազմակերպել էր հանրահավաք, որից հետո հավաքի մասնակիցները երթով քայլեցին դեպի կառավարության շենք, որը տևական ժամանակ շրջափակված մնաց բողոքի ակցիայի մասնակիցների կողմից։

Ընդդիմության ներկայացուցիչներն այնուհետև քայլերթով գնացին դեպի կառավարական առանձնատան մոտ, որտեղ նրանց դիմավորեցին հարյուրավոր ոստիկանական ուժեր։ Քաղաքացիների և ոստիկանական ուժերի միջև կառավարական առանձնատան մոտ տեղի ունեցավ բախում, լարված իրավիճակ, ոստիկանական ուժերը կիրառեցին հատուկ լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանցից շատերն այժմ հիվանդանոցում են։ Ակցիայի մասնակիցներից շատերը բերման ենթարկվեցին ոստիկանության տարբեր բաժանմունքներ։

Նշված գործընթացներից կադրերը ֆիքսել է Mediahub.am-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը: