Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Շոյգուն բացառել է Կիևի հետ բանակցությունները, քանի դեռ ուկրաինական զորքերը դուրս չեն մղվել Կուրսկի մարզից

Blog Image

Շոյգուն բացառել է Կիևի հետ բանակցությունները, քանի դեռ ուկրաինական զորքերը դուրս չեն մղվել Կուրսկի մարզից:

Այս մասին «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Շատ, շատ կարևոր կետ կա՝ դա Կուրսկն է։ Դա Կուրսկն է, և այստեղ մենք ոչ մի բանակցություն չենք վարել, չենք վարում և չենք վարելու ահաբեկիչների հետ»,- նշել է նա։

Շոյգուի խոսքով՝ «Ուկրաինայի՝ Կուրսկի ատոմակայանը գրավելու փորձը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության ամենաբարձր մակարդակ»։

Send