Ես հիմա տրամադրություն չունեմ խոսելու, մայրս մահացել է․ Քյոխ 

Ես հիմա տրամադրություն չունեմ խոսելու, մայրս մահացել է․ Քյոխ 

Այս իշխանությունների կողմից Արցախի վերջնականապես թշնամուն հանձնելու և արցախցիների՝ բռնի տեղահանումից հետո Հայաստանում բնակություն հաստատեցին ինչպես շարքային արցախցիներ, այնպես էլ Արցախի համար ազատագրական պայքար մղած մի շարք հրամանատարներ։ 

Նրանցից մեկն էլ Կարեն Ջալավյանն է՝ Քյոխը։ Անցել է արդեն չորս ամիս Արցախի հանձնումից, և MediaHub-ը որոշեց հետաքրքրվել, թե ի՞նչ է անում լեգենդար հրամանատարի համբավ ձեռք բերած Քյոխը, որտե՞ղ է բնակվում, ինչո՞վ է զբաղվում և ի՞նչ է մտածում Արցախի ճակատագարի մասին։ 

Նա նախ հետաքրքրվեց, թե ի՞նչ ենք ուզում իրենից։ Ասացինք՝ ինչու ենք զանգել, սակայն Կարեն Ջալավյանն ասաց, որ դժբախտություն է տեղի ունեցել, տրամադրություն չունի խոսելու։ 

«Ես հիմա տրամադրություն չունեմ խոսելու, մայրս մահացել է»,- ասաց նա, որից հետո, հասկանալի պատճառներով, այլևս խոսակցությունը չշարունակվեց։ 

MediaHub-ը ցավակցում է Կարեն Ջալավյանին մոր մահվան կապակցությամբ։ 

Վահե Մակարյան