Շենգավիթում 44-ամյա տղամարդու ավտոմեքենայում թմրանյութ է հայտնաբերվել

Շենգավիթում 44-ամյա տղամարդու ավտոմեքենայում թմրանյութ է հայտնաբերվել

Ապրիլի 10-ին օպերատիվ տեղեկությունն է ստացվում ոստիկանության Շենգավիթի բաժնում, որ Ներքին Շենգավիթի բնակիչներից 44-ամյա Մհեր Մ.-ն իր կողմից շահագործվող «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայում թմրամիջոցներ է պահում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Կարճ ժամանակում ոստիկանները պարզում են նրա գտնվելու վայրը, ինչից հետո համայնքային ոստիկանները մեկնում են նրա ենթադրյալ գտնվելու վայրը, որտեղից էլ թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով նրան ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվում, սակայն Մհեր Մ.-ն հայտնում է, որ ավտոմեքենայի սրահում կա 2 տուփ դեղահաբ, «մարիխուանա» տեսակի թմրանյութ, ներարկիչ, սպիտակ փոշենման զանգված և մեթադոնի լուծույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով, Մհեր Մ.-ն հայտնել է, որ այդ ամենը պատկանում է իրեն և իր օգտագործման համար է։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք, դեպքի փաստով էլ ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։