Ռուս աշակերտ է ձերբակալվել դպրոցում հրաձգության մասին սպառնալիքների համար (լուսանկար)

Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը ձերբակալել է 14-ամյա աշակերտի, որը ստեղծել է անանուն ալիք և սպառնալիքներ է թողել դպրոցներից մեկում իբր մոտալուտ հրաձգության մասին: Այս մասին հայտնել է «Mash на Мойке» տելեգրամյան ալիքը։
Այժմ երիտասարդը կասկածվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածով («Ահաբեկչական գործողության մասին գիտակցաբար սուտ հաղորդում»): Նա ազատ է արձակվել ներկայանալու պարտավորությամբ։
Թիվ 471 դպրոցում մոտալուտ հրաձգության մասին լուրեր հայտնվել էին մի քանի օր առաջ։ Ըստ տելեգրամյան ալիքի՝ ամեն ինչ իբր պլանավորված է եղել չորեքշաբթի՝ մարտի 20-ին, և անանուն ալիքում նույնիսկ զոհերի ցուցակ է հայտնվել։