Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինայի երեք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

Blog Image

Ուկրաինայի երեք շրջաններում օդային հարվածների մասին ահազանգ է հայտարարվել։ Այս մասին են վկայում բնակչությանը ահազանգելու պաշտոնական ռեսուրսի տվյալները։

Սկզբում ազդանշաններ են հնչել Դնեպրոպետրովսկի, Սումիի և Խարկովի մարզերում։ Ավելի ուշ ահազանգը վերացվել է վերջին երկու մարզերում։

Հետո հայտարարեցին, որ Կիրովոգրադի և Պոլտավայի մարզերում ազդանշաններ են հնչում։ Կարմիր գոտում շարունակել է մնալ նաեւ Դնեպրոպետրովսկի մարզը։

Ավելի ուշ Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի և Պոլտավայի մարզերում դադարել են ազդանշաններ հնչել։

Միևնույն ժամանակ, օդային սպառնալիքի մասին նախազգուշացում է մտցվել Սումիի շրջանում։

Send