Ո՞ւմ հետ է Ալեն Սիմոնյանը մեկնել արձակուրդ (լուսանկար)

Ո՞ւմ հետ է Ալեն Սիմոնյանը մեկնել արձակուրդ (լուսանկար)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօրվանից՝ ապրիլի 25-ից  30-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից, որտեղ նշվում է, որ այդ ընթացքում Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կկատարի Հակոբ Արշակյանը:

Իսկ ահա Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջի սթորի բաժնում հրապարակված լուսանկարից կարելի է հասկանալ, թե ում հետ է նա մեկնել արձակուրդի:

Լուսանկարն արվել է ինքնաթիռում, Ալեն Սիմոնյանը դստեր հետ է, և ուշագրավն այն է, որ նրանց հարևանությամբ նստած է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի պատգամավոր եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը: