Սուրբ Հաղորդությամբ բոլորս դառնում ենք կենդանի Կերպարն ու նմանակը Հիսուս Քրիստոսի. Սևակ քահանա Սարիբեկյան

Սուրբ Հաղորդությամբ բոլորս դառնում ենք կենդանի Կերպարն ու նմանակը Հիսուս Քրիստոսի. Սևակ քահանա Սարիբեկյան

MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը շարունակում է ներկայացնել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորներին:

Այսօրվա մեր ֆոտոշարքի հերոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանի տնօրեն Տեր Սևակ քահանա Սարիբեկյանն է.

«Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում է իմ արիւնը, կը բնակուի իմ մէջ եւ ես՝ նրա մէջ», Յվհ. 6, 57

Ուրեմն ճշմարիտ եւ Սուրբ Հաղորդությամբ բոլորս դառնում ենք կենդանի Կերպարն ու նմանակը Հիսուս Քրիստոսի, ուստի դիմացինի մեջ տեսնելով Տիրոջ կենդանի պատկերը՝ Նրա հայելումը, մեզ մնում է ատել նրա միջի բուն դրած չարը եւ միաժամանակ ընկալել առկա բարին ու լավը եւ սիրել նրանում բնակվող Տիրոջը, սրանից էլ բխում է այս խոսքը թե, «Դու տեսնում ես, տեսնում ես պարզ ու մաքուր, Քո ջինջ հայացքին ինձ Տերն է ժպտում ու միշտ կասկած կա, 
այդ Դու՞ ես, թե՞ Նա…բայց ճիշտ ես, ես ձեզ եմ տեսնում եւ առանց Իրեն Քեզ չգիտեմ…»: