Ուկրաինայի անվտանգության ծառայության անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ղրիմի ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտների վրա։
UNIAN-ի` անվտանգության ծառայության աղբյուրների համաձայն՝ հարվածներ են հասցվել Գվարդեյսկոյե և Կոմսոմոլսկոյե քաղաքներում երկու նավթամբարներին, ոչնչացվել են մոտ 20 միլիոն դոլար արժողությամբ «Պանցիր-Ս2» հրթիռային համակարգ ու երկու ռադար։
