Ռազմիկ Մկրտչյանը հետողորմեա է արել․«Հրապարակ»

Ռազմիկ Մկրտչյանը հետողորմեա է արել․«Հրապարակ»

«Հրապարակը» գրում է  ․ Անցած ուրբաթ գրել էինք, որ Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանն իր ղեկավարած հիմնարկի նախկին եւ ներկա աշխատակիցների վերջին ձերբակալությունից հետո ազատել է թաղապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի բոլոր աշխատակիցներին, ավելի ճիշտ՝ մայիսի 20-ի ձերբակալությունից հետո իր տեղակալի միջոցով բաժնի մեկ տասնյակից ավելի աշխատակիցների հորդորել է մեկ մարդու պես ազատման դիմումներ գրել։ Սակայն թաղապետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երկուշաբթի մի քանիսին՝ բաժնի պետի գլխավորությամբ, հետ է կանչել աշխատանքի, պետը, ասում են՝ իր մտերիմն է, մի քանի աշխատակիցներն էլ պետի մտերիմներն են: Այսինքն, ազատվել է ոչ յուրայիններից։ Ասում են՝ Ռազմիկ Մկրտչյանը վերջին ձերբակալություններից հետո աննկարագրելի անհանգիստ է, հասկանում է, որ իրեն էլ կարող են հասնել։ Ի դեպ, ավագանու վերջին նիստին նրան հազիվ են ճանաչել: Պարզվում է՝ վերջերս քթի վիրահատություն է տարել, եւ դեմքն ամբողջությամբ կերպարանափոխված է եղել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 22․ 05․ 25 թ համարում։