Փաշինյանն ու Ալիևը շփվել են Սանկտ Պետերբուրգում․ ի՞նչ են քննարկել

Փաշինյանն ու Ալիևը շփվել են Սանկտ Պետերբուրգում․ ի՞նչ են քննարկել

Վարչապետ Փաշինյանը ու Ալիևը շփվել են ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո,  «Լուրեր»-ին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով»: