«Ծանր մթերք». ո՞վ չպետք է սեխ ուտի

«Ծանր մթերք». ո՞վ չպետք է սեխ ուտի

Չնայած վիտամինների առատությանը, որոշ իրավիճակներում ավելի լավ է ձեռնպահ մնալ այն օգտագործելուց։

Շաքարախտով հիվանդ մարդիկ չպետք է ուտեն սեխ, ամեն ինչ կապված է շաքարի բարձր պարունակության հետ: Այս մասին խոսել է սննդաբան Ժաննա Տիխանիչեւան։

Մասնագետն այս ախտորոշմամբ մարդկանց խորհուրդ է տալիս օրական օգտագործել ոչ ավելի, քան մեկ բաժակ մանր կտրատած սեխ։ Նրանք, ովքեր ստամոքս-աղիքային համակարգի հետ կապված խնդիրներ ունեն, նույնպես պետք է ձեռնպահ մնան, քանի որ սեխը մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում։

«Սեխը համարվում է դժվարամարս մթերք, խորհուրդ չի տրվում օգտագործել աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցողներին», - բացատրեց Տիխանիչևան:

Բացի այդ, այս ցածր կալորիականությամբ արտադրանքը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա, ներառյալ անաֆիլակտիկ շոկ:

Բժիշկը շեշտում է, որ չնայած C, A, K, E, B վիտամինների հարուստ պարունակությանը, օրական պետք է ուտել 300 գրամից ոչ ավելի սեխ։