Վրաստանի Մառնեուլ քաղաքում փլուզվել է բնակելի շենքի պատշգամբը. փոխանցում է «Ալիք մեդիան»։
Նշվում է, որ փլուզվել է հինգերորդ հարկի պատշգամբը, ինչը հանգեցրել է նաև չորրորդ հարկի պատշգամբի փլուզմանը։
Տեղեկության համաձայն՝ փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում անչափահաս կա. նա 8-ամյա երեխա է, ով տեղափոխվել է Marenuli Geo-Hospitals բուժհաստատություն։
Ըստ առկա տեղեկատվության՝ մյուս տուժածը բազմաթիվ կոտրվածքներ ունի և նրան տեղափոխում են Թբիլիսիի մասնագիտացված կլինիկա։