Երևանի ակումբներից մեկում 21-ամյա աղջկա ներքնազգեստում թմրանյութ է հայտնաբերվել․ մանրամասներ

Բաղրամյան պողոտայի ակումբներից մեկում Արաբկիրի ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են թմրանյութ. հայտնում են ոստիկանությունից։
27-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ 21-ամյա աղջկա ներքնազգեստում՝ թմրանյութ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննությունը շարունակվում է։