«Անկախություն», «ինքնիշխանություն» բառերը մաշեցնողները չեն կարող ՀՀ անկախության կողմնակիցները լինել

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Հայաստանի Անկախության հռչակագիրը ժամանակակից հայկական պետության և այդ պետության անկախությունը հռչակող ծննդյան վկայականն է՝ քաղաքական և ազգային մերօրյա նվիրական պատվիրանը։
«Անկախություն» և «ինքնիշխանություն» բառերը գրեթե մաշեցնող և այդ հռչակագրին մեր սահմանադրության մեջ հղումն, իբր, անպիտան և ժամանակավրեպ համարողներն, ըստ էության, չեն կարող Հայաստանի անկախության և ինքնիշխանության կողմնակիցներ լինել՝ առավել ևս, երբ դա անում են Բաքվի բարբարոսսկան վարչախմբի անթաքույց ու լկտի պահանջն ի կատար ածելու մարմաջով»։