ՔՊ-ն հիմա էլ «Շողակաթի» հետևից է ընկել

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ-ում, դիմելով ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին, հարց հնչեցրեց, թե «Շողակաթն» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա ու ի՞նչ է եթեր տալիս։

Ի պատասխան՝ Հակոբյանն ասաց, որ դա հանրային հեռարձակողի չլիցենզավորված հեռուստածրագրերից մեկն է։

«Դա ժամանակին կոչվում էր հոգևոր-մշակութային ալիք, և նոր օրենքն ուժի մտնելուց հետո այդ ալիքը պետք է հեռարձակի կրթամշակութային հաղորդումներ, այլ ոչ թե հոգևոր-մշակութային։ Մենք մի անգամ դիմել ենք ու ամբողջ հաղորդումների սղագրությունը ստացել ենք։ Մենք խնդիր ունենք, քանի որ հաղորդումներում կրթական ու մշակութային բաղադրիչներից շատ հոգևոր բաղադրիչն է»,- նշեց Հակոբյանը։

Նա նկատեց՝ հոգևոր բաղադիչը պետք է ինչ-որ չափով նվազեցվի, և շատ լինեն այն հաղորդումները, որոնց համար «Շողակաթ» հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է պետության կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։