Վաղը Ազատութան հրապարակում տեղի է ունենալու Արթուր Վանեցյանի ասուլիսը

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը գրում է.
Հարգելի հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ,
Վաղը, ապրիլի 30-ին ժամը 18:00-ին Ազատութան հրապարակում տեղի է ունենալու Արթուր Վանեցյանի ասուլիսը:
Ամփոփելու ենք մեր պայքարի առաջին երկու փուլերի արդյունքները և խոսելու ենք վճռական փուլում առաջիկա անելիքների մասին:
Հրավիրում ենք լուսաբանելու և հանրությանը հետաքրքրող հարցերը հնչեցնելու: