Երևանում «Range Rover»-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով

Երևանում «Range Rover»-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով

Ապրիլի 2-ին զենքի, ռազմամթերքի առգրավման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են   ստացվել, որ Երևանի բնակիչ 37-ամյա Ավետիս Ժ․-ն իր մոտ ապօրինի  զենք, զինամթերք է պահում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ավետիս Ժ․-ն Երևան քաղաքի Ամիրյան-Կողբացու փողոցների խաչմերուկի մոտ հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մասիս Բ․-ի վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով, որից հետո Ավետսի Ժ․-ն, Մասիս Բ․-ն և Երևանի բնակիչ 37-ամյա Սյուզաննա Ս․-ն ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և նշված մեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Արդեն ոստիկանությունում Ավետիս Ժ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, ինչպես նաև՝ 21սմ ընդհանուր և 9.5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ: