Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերին

 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝

Ապրիլի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 19-ի, 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի ապրիլի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան     26.8°C (2014թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան          0.6°C (1980թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան     12.7°C