Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գազ չի լինի մի շարք բնակավայրերում

Blog Image

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում հունիսի 17-ին, 18-ին և 19-ին

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Պատկանյան, Նալբանդյան, Նար-Դոսի, Րաֆֆու, Խանջյան, Օգոստոսի 23 (մասնակի) փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Հունիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Նշավան բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Հունիսի 18-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 19-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Գազպրոմ Արմենիա

Send