Ի՞նչ է պատմել ֆուտբոլիստի հայրն իր առևանգման մասին

Ի՞նչ է պատմել ֆուտբոլիստի հայրն իր առևանգման մասին

«Լիվերպուլի» եզրային հարձակվող Լուիս Դիասի հայրը պատմել է, թե ինչպես է նա գրեթե 12 օր անքուն մնացել առևանգողների ձեռքում։

Լուիս Մանուել Դիասը կնոջ՝ Չիլենիս Մարուլանդայի հետ միասին առևանգվել էր հոկտեմբերի վերջին, բայց մինչ Մարուլանդային մի քանի ժամ հետո կփրկեին, ավագ Դիասը գերության մեջ է մնացել մոտ երկու շաբաթ՝ մինչ ՄԱԿ-ի պաշտոնյաների կողմից փրկվելը:

Այժմ, տուն վերադառնալուց հետո առաջին անգամ հրապարակայնորեն խոսելով՝ Դիասի հայրը մի շարք մանրամասներ է պատմել:

«Առաջին երկու-երեք օրը ես տուժել եմ սննդի հետ կապված խնդիրների պատճառով»,- ասել է նա։

«Այնուհետև ես փոփոխություն զգացի երեք օր անց, երբ թվում էր, թե ես արդեն «Ազգային ազատագրական բանակի» (առևանգումն իրականացրած խմբավորումն է - MediaHub) ձեռքում եմ, և նրանք արդեն խոսում էին ինձ հետ և այլ կերպ էին վերաբերվում ինձ»,- պամել է Կոլումբիայի հավաքականի խաղացողի բհայրը։

«Գրեթե 12 օր առանց քնելու, թեև բուժումը լավ էր, բայց այն պատճառով, որ ես ինձ հարմարավետ չէի զգում։ Կարոտել էի ընտանիքիս, երեխաներիս, հորս, քույրերիս, քաղաքին, ընկերներիս, ուսանողներիս, բոլորին»,- նշել է Լուիս Մանուել Դիասը։