Ուկրաինական ԱԹՍ հարվածից վիրավnրը նկարել է հարվածի պահը, ինչպես է պատասխանել ՌԴ-ն (լուսանկարներ, տեսանյութեր)

Ուկրաինական ԱԹՍ հարվածից վիրավnրը նկարել է հարվածի պահը, ինչպես է պատասխանել ՌԴ-ն (լուսանկարներ, տեսանյութեր)

ՌԴ Սարատովի քաղաքի տանն ԱԹՍ-ի հարվածն այնքան ուժգին է եղել, որ վերելակն էլ է շարքից դուրս եղել։ Տուժողին ստիպված են եղել իջեցնել աստիճաններով։

Ամենաշատ վնասը հասցվել է 26-ից 29-րդ հարկերի բնակարաններին։ Պայթյունից հետո խզվել են կապերը, վերին հարկերը ջրերից են մաքրել, հայտնել են ռուսական լրատվամիջոցները։

Վերելակի դռներից մեկը դուրս է թռել։ Մնացած վերելակները խափանվել են, տուժածը՝ 40-ամյա Գուլնարան, ստիպված է եղել տարհանվել աստիճաններով։ «Բազա»-ի տեղեկություններով՝ նա գիտակցության մեջ է եղել, հիվանդանոցում է, բազմաթիվ բեկորային վնասվածքներ ունի։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։

Տեսանյութ Սարատովի «Վոլգա Սքայ» բնակելի համալիրի բնակարանից, որին խոցել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը։ «Մեր տանը դիպավ»,- տեսանյութում լսվում է նկարահանած բնակչի ձայնը։ Ըստ SHOT-ի՝ ամենաշատը տուժել է 3 բնակարան՝ 28-րդ, 27-րդ և 26-րդ հարկերում։

Ուկրաինայում թիրախների վրա ՌԴ ԶՈՒ զանգվածային հարձակման ժամանակ ՀԸ-ի ստուդիայի լույսերը մարել են, հայտնել է RT-ն։

Տեսանյութերն ու լուսանկարներն այստեղ