Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն առաջիկա օրերին

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն առաջիկա օրերին

Երևան քաղաքում`      

Մայիսի 5-ին կեսօրից հետո, 6-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-7-ին երեկոյան ժամերին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`  

Մայիսի 5-ի ցերեկը, 6-8-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 9-10-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-8-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։  

Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։